Հետևեք մեզ։

Անհրաժեշտ է կանգնեցնել Իսրայելին. Ֆիդանը՝ Գազայում իրավիճակի մասին

15:58, 26 օգոստոս 2025
Անհրաժեշտ է կանգնեցնել Իսրայելին. Ֆիդանը՝ Գազայում իրավիճակի մասին

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստում՝ նվիրված Գազայում սրվող ճգնաժամին: Հայտնում է 1lurer.am-ը։

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Պաղեստինի ժողովուրդը կազմակերպության երկրների հավաքական միջամտության կարիք ունի:

Նրա խոսքով՝ Պաղեստինի պետության ճանաչումը բավարար չէ, անհրաժեշտ է Իսրայելի վրա գործադրել համակարգված քաղաքական և դիվանագիտական ճնշում: Ֆիդանը հավելել է, որ Իսրայելի կառավարությունը չի ձգտում խաղաղության, այլ նպատակ է հետապնդում պաղեստինցի ժողովրդի լիակատար ոչնչացման:

Թուրք նախարարը նախազգուշացրել է, որ եթե չհաջողվի կանգնեցնել Իսրայելին, դա լուրջ խնդիրներ կառաջացնի ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև դրա սահմաններից դուրս:

Վերլուծական