Հետևեք մեզ։

Հայաստանում ԵՄ առաքելությունը 3 հավելյալ օպերացիոն կենտրոն կհիմնի Ջերմուկում, Իջևանում, Եղեգնաձորում

16:08, 07 հունիս 2023
Հայաստանում ԵՄ առաքելությունը 3 հավելյալ օպերացիոն կենտրոն կհիմնի Ջերմուկում, Իջևանում, Եղեգնաձորում

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը երեք հավելյալ օպերացիոն կենտրոն կհիմնի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում:

 

Այս մասին տեղեկանում եմ Հայաստանում ԵՄ  առաքելության կայքում հրապարակված տեղեկությունից:

 

Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել է, որ առաքելության ներկայության առաջին եռամսյակում առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող օպերացիոն կենտրոններից:

 

«Առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է բացել երեք լրացուցիչ կենտրոններ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով լիարժեք կարողությունների»,-ասել է Ռիտերը և նշել, որ առաքելության նպատակն է նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։

 

«Ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների՝ առաքելությունը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը, բայց այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն», -ասել է նա: