Հետևեք մեզ։

Կապանի 2 բնակչը մարմնում հայտնաբերվել են թմրանյութի փաթեթներ. ՆԳՆ ոստիկանություն

10:57, 27 օգոստոս 2025
Կապանի 2 բնակչը մարմնում հայտնաբերվել են թմրանյութի փաթեթներ. ՆԳՆ ոստիկանություն

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ: 

Օգոստոսի 22-ին արտերկրից Հայաստան վերադարձած Կապան քաղաքի բնակչի մարմնում հայտնաբերվեց 4 գրամից ավելի ընդհանուր քաշով մարիխուանայով փաթեթներ:

Նույն համագործակցությամբ նմանատիպ տեղեկություն իրացվեց նաև օգոստոսի 23-ին։ Այս դեպքում ևս իրավապահների օպերատիվ տեսադաշտում արտերկրից ժամանած մեկ այլ կապանցի էր։ 28-ամյա տղամարդու մարմնում հայտնաբերվեցին 16 գրամից ավելի ընդհանուր քաշով մարիխուանայի փաթեթներ:

Երկուսն էլ ձերբակալվել են:
Նախաձեռնվել են քրեական վարույթներ թմրամիջոցի մաքսանենգության հատկանիշներով։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները