Հետևեք մեզ։

Այդ խելագարներին թույլ չենք տա քանդել Ամերիկան. Թրամփը Ջորջ Սորոսին պատասխանատվության կենթարկի

18:36, 27 օգոստոս 2025
Այդ խելագարներին թույլ չենք տա քանդել Ամերիկան. Թրամփը Ջորջ Սորոսին պատասխանատվության կենթարկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth SoCial սոցիալական ցանցում հայտարարել է, որ միլիարդատեր Ջորջ Սորոսը և նրա որդին պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Ջորջ Սորոսին և  ձախակողմյան արմատական նրա հրաշալի ​​որդուն՝ ըստ RICO-ի, պետք է մեղադրանք առաջադրվի Միացյալ Նահանգներում բռնի բողոքի ցույցերին և շատ այլ քայլերին աջակցելու համար։

Մենք այլևս այդ խելագարներին թույլ չենք տա քանդել Ամերիկան, և ոչ էլ նրան նույնիսկ «շնչելու» և ազատ լինելու հնարավորություն կընձեռենք։ Սորոսը և նրա հոգեոգարների խումբը մեծ վնաս են հասցրել մեր երկրին»,- նշել է Թրամփը։

Վերլուծական