Հետևեք մեզ։

Նոր Հաճնում կատարված դանակաhարության մեջ կասկածվողը ձերբակալվել է

16:55, 27 օգոստոս 2025
Նոր Հաճնում կատարված դանակաhարության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Օգոստոսի 23-ին՝ ժամը 22․31-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը ազդրի կտրած վերքով «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել Նոր Հաճնի բնակիչ 39-ամյա մի տղամարդու:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից  հայտնում են, որ համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 39-ամյա տղամարդուն դանակով հարվածել է 36-ամյա համաքաղաքացին:

Օգոստոսի 25-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Նաիրիի բաժին, ապա՝ ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Վերլուծական

Ամենաընթերցվածները