Հետևեք մեզ։

Մինեապոլիսի դպրոցում կրակոցների հետևանքով 3 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել

21:59, 27 օգոստոս 2025
Մինեապոլիսի դպրոցում կրակոցների հետևանքով 3 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել

Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։ 

«Մինեապոլիսի դպրոցում կրակոցների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ կրակողը, և մոտ 17-ը վիրավորվել են», - ասել է Արդարադատության նախարարության խոսնակը 

Ոստիկանության տվյալներով՝ մահացել են 8 և 10 տարեկան երկու երեխա, վիրավորվել է 14 երեխա։ Հարձակվողն ինքնասպան է եղել։ Դպրոցում կրթություն են ստանում նախադպրոցական տարիքից մինչև ութերորդ դասարանի երեխաներ։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել դպրոցական առաջին շաբաթվա ընթացքում։

Սպիտակ տունը հետևում է իրավիճակին։

 

Վերլուծական