Հետևեք մեզ։

Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ

17:36, 07 հունիս 2023
Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք  Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների  և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը: