Հունիսի 7-ին, ժամը 12:48-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 50 մ)․ ավտոմեքենայի մոտակայքում (մոտ 1 մ) հայտնաբերվել է վարորդի դին:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տեղափոխել այն ավտոքարշակի վրա, դին դուրս բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։