Իսրայելական հարվածների հետևանքով օգոստոսի 28–ին Գազա քաղաքում զոհվել է առնվազն 16 պաղեստինցի, կան տասնյակ վիրավորներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում անելով տեղի առողջապահական ոլորտի պաշտոնյաներին:
Տեղի բնակիչները հայտնել են Գազա քաղաքի արվարձաններում ռմբակոծությունների ուժեղացման մասին։
Զինվորականները պատրաստվում են գրավել Գազա քաղաքը՝ չնայած Իսրայելին ուղղված միջազգային կոչերին՝ վերանայելու այդ որոշումը:
Բնակիչները հայտնել են, որ Գազա քաղաքում մարդիկ լքում են իրենց տները: Իսրայելական ուժերը ռմբակոծել են Շեջայա, Զեյթուն և Սաբրա արևելյան արվարձանները։