Թուրքիայի նախագահը հեռախոսով իր ուկրաինացի գործընկերոջն ասել է, որ կարելի է Ռուսաստանի, Ուկրաինայի, ՄԱԿ-ի, Թուրքիայի մասնակցությամբ հանձնաժողով ստեղծել Կախովկայի ՀԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետաքննության համար։ Այս մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Կախովկա հիդրոէլեկտրակայանը պայթեցրել է ՌԴ ԶՈւ 205-րդ մոտոհրաձգային բրիգադը, հեռուստատեսությամբ հայտարարել էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։