Հետևեք մեզ։

Աժդահակ լեռան Կարմիր Կատարից ապօրինի ջրառի վերաբերյալ վարույթ է հարուցվել

16:02, 29 օգոստոս 2025
Աժդահակ լեռան Կարմիր Կատարից ապօրինի ջրառի վերաբերյալ վարույթ է հարուցվել
2025 թվականի օգոստոսի 29-ին համացանցում հրապարակվել է Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ենթադրյալ ապօրինի ջրառի վերաբերյալ տեսանյութ։
 
Տեսանյութը և դրա վերաբերյալ ստացված ահազանգը փոխանցվել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։
 
Վարույթի շրջանակում իրականացվում են ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ՝ իրավախախտման փաստի ճշգրտման նպատակով։
 
Վարույթի ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
 
Շնորհակալություն՝ ցուցաբերած զգոնության, ահազանգի և հետևողականության համար։
Շրջակա միջավայրի նախարարությունը բարձր է գնահատում հանրության ներգրավվածությունը բնապահպանական խնդիրների բացահայտման և կանխման գործընթացում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները