Հետևեք մեզ։

«Խաղային լիգա» ֆուտզալի առաջնությանը մասնակցելու համար գրանցումը մեկնարկել է. «Հայաստան-Արցախ» ՀԵՄ

21:48, 29 օգոստոս 2025
«Խաղային լիգա» ֆուտզալի առաջնությանը մասնակցելու համար գրանցումը մեկնարկել է.  «Հայաստան-Արցախ» ՀԵՄ


«Հայաստան-Արցախ» ՀԵՄ «Խաղային լիգա» ֆուտզալի առաջնության մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է.
 
««Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը՝ լայն թափով, նոր ուժերով և նոր ծրագրերով։

Հայտարարում ենք երիտասարդների կողմից առաջարկած ֆուտզալի առաջնության համար գրանցումների մեկնարկի մասին։

Առաջնությանը կարող են մասնակցել բոլոր երիտասարդները, սկսած 18 տարեկանից, ձևավորելով 8 անձից բաղկացած թիմեր։

 

Այն երիտասարդներն, ովքեր կգրանցվեն որպես անհատներ՝ կներգրավվեն վիճակահանությամբ ձևավորված թիմերում: Յուրաքանչյուր թիմ պետք է ունենա թիմի ավագ։

 

Խաղի մասնակցության համար կարող են գրանցվել նաև աղջիկներ, քանի որ առանձին առաջնություն կանցկացվի նաև աղջիկներից կազմված  թիմերի համար։

- Խաղերը տեղի կունենան միայն շաբաթ եւ կիրակի օրերին

-Մասնակցությունը հնարավորություն կտա անցկացնել հետաքրքիր ժամանց, բարելավվել սպորտային մարզավիճակը, ձեռք բերել նոր ընկերներ և թիմային փորձ։

- Հաղթող թիմը կպարգևատրվի հատուկ մրցանակով։
 
Եթե սիրում ես ֆուտբոլ և ուզում ես լինել այս մրցաշարի մասնակից, ապա հավաքիր քո թիմը ( կամ միացիր որպես անհատ) և գրանցվիր։ 

Գրանցումները բաց են մինչև սեպտեմբերի 5-ը։

Ծրագիրն իրականացվում է՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
 
Հավելյալ տեղեկությունների և գրանցման համար զանգահարել՝ 098-917-008, կամ գրել անձնական նամակ»:

Վերլուծական