2019թ. հուլիսի 2-ին Երևանում սպանվեց «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը։
Դեպքից օրեր անց այդ ժամանակվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը բառացի հայտարարեց, թե քրեական հեղինակություն Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված էր, այդ հանցագործության հետևում կա և՛ պատվիրատու, և՛ կատարող:
«Հնարավոր չէ, որ մեր առօրյայից նրանք վերանան», - ասել էր ոստիկանապետը: Ոստիկանությունն էլ հաղորդագրություն էր տարածել որ այդ սպանությունը բացահայտել են։
Hayastan.news-ի տեղեկություններով՝ այդ ժամանակ Վալերի Օսիպյանը նկատի ուներ հենց Վարազդատ Գասպարյանին՝ Գնունեցի Վարազիկին, ով նախօրեին սպանվեց Երևանի կենտրոնում։ Նա այդ ընթացքում կասկածվում էր Մասիվցի Անդիկի սպանության մեջ։
Սակայն կալանավորվեց«Մասիվցի Անդիկի» սպանության օժանդակման մեջ մեղադրվող մեկ անձ՝ Արմեն Ղարիբյանը, ով 1 տարի 10 ամիս կալանավորված մնալուց հետո դատարանի որոշմամբ արդարացվել էր` դատարանը նրան ճանաչել էր անպարտ հանցակազմի բացակայության հիմքով։