Հետևեք մեզ։

Մարզահամերգային համալիրի կանոնադրական կապիտալը կավելանա 39 մլն դրամով

11:44, 08 հունիս 2023
Մարզահամերգային համալիրի կանոնադրական կապիտալը կավելանա 39 մլն դրամով

 

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին 39 մլն դրամով ավելացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը։

 

 

Նպատակը  «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին ամրացվածշենքի հակահրդեհային համակարգի ներդրման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումն է։

 

 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ում իրականացվել է հրդեհատեխնիկական հետազոտություն, որի արդյունքներով Համալիրի տնօրինությանն առաջարկվել է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ կապված հակահրդեհային համակարգի բարելավման հետ:

 

 

Հաշվի առնելով, որ նշված աշխատանքների կատարման համար ՀՀ քաղաքաշինության ոլորտի օրենսդրությամբ պահանջվում են համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթեր՝ վերջիններիս ձեռքբերման համար Համալիրի կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ և կնքվելէ համապատասխան պայմանագիր՝ «Նորմակոմ» ՍՊԸ-ի հետ, 39,000.0 հազար դրամ արժեքով:

 

 

Համաձայն «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի՝ պայմանով մրցույթի արդյունքում կնքված պայմանագրի գործողության ժամկետը լրացել է ս.թ. ապրիլի 28-ին:

 

 

Սակայն կնքված պայմանագրի գինը հիմք է հանդիսացել սույն Նախագծով հատկացվող գումարիչափի որոշման համար։ Հաշվի առնելով, որ Համալիրն իր կազմակերպաիրավական ձևովառևտրային կազմակերպություն է (ՓԲԸ) և անհրաժեշտ գումարը դրամաշնորհի ձևով ստանալու դեպքում վերջինիս մոտ կառաջանա շահութահարկ՝ որոշվել է գումարը Համալիրի հատկացնել կանոնդադրական կապիտալի ավելացման մեխանիզմով: