Հետևեք մեզ։

Իմ ուշադրությունը գրավեց վերնագիր, որ Կիևում 11-ամյա երեխա է սպանվել․ Աննա Հակոբյանը Բելգիայում խոսել է երեխաների պաշտպանության մասին (տեսանյութ)

11:45, 08 հունիս 2023
Իմ ուշադրությունը գրավեց վերնագիր, որ  Կիևում 11-ամյա երեխա է սպանվել․ Աննա Հակոբյանը Բելգիայում խոսել է երեխաների պաշտպանության մասին (տեսանյութ)

Աննա Հակոբյանը և խումբ ՔՊ-ականների հետ Բելգիայում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» ցանցի գործունեության հոբելյանական գագաթնաժողովին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով։

Նա խոսել է երեխաների մասին և ասել․

«Հունիսի մեկը Երեխաների պաշտպանության միջազգային օրն էր, այդ օրն իմ ուշադրությունը գրավեց վերնագրերից մեկը։ Դա այսպիսի վերնագիր էր՝  «Ես ուզում եմ թագավոր լինել՝ պատերազմներին վերջ տալու համար», այն մի հայ տղայի պատասխանն էր այն հարցին, թե որն է նրա ամենամեծ ցանկությունը։ Եվս մեկ գլխագիր՝ արդեն միջազգային մամուլից, որ կրկին այդ օրն էր հրապարակվել, այնտեղ գրված էր «Կիևում 11-ամյա երեխա է զոհվել»: Գուցե այս երկու գլխագրերի միջև կապն այնքան էլ ակնհայտ չէ մեզ՝ մեծերիս համար, բայց ես առավել քան վստահ եմ, որ հայ տղան ցանկանում էր պաշտպանել բոլոր երեխաներին՝ Ուկրաինայում և այլ երկրներում: Ես առավել քան վստահ եմ, որ ուկրաինացի և ցանկացած այլ երկրի երեխա ցանկանում է պաշտպանել այն երեխաներին, որոնք հայտնվել են պատերազմի էպիկենտրոնում` անկախ հանգամանքից, թե նրանք որտեղ են ապրում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, թե դրա սահմաններից դուրս:»,- շարունակեց վարչապետի տիկինը:

 

Մանրամասները՝ տեսանյութում.