Հետևեք մեզ։

Ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչներն արդեն կարող են իրենց հայտերը ներկայացնել գյուղատնտեսություն նախարարի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովին. Ռուբեն Վարդանյան

12:49, 08 հունիս 2023
Ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչներն արդեն կարող են իրենց հայտերը ներկայացնել գյուղատնտեսություն նախարարի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովին. Ռուբեն Վարդանյան
Արցախի շրջափակումը ցույց տվեց, թե որքան կարևոր է պարենային անվտանգության ապահովումը և որքան անհրաժեշտ՝ պարենային ինքնաբավության ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
 
 
«Արցախում աշխատելու և գործընկերների հետ քննարկումների ընթացքում եկանք այն եզրակացության, որ պետք է վերազինել ջերմատները, որպեսզի նրանց արդյունավետությունը բարձրանա և կարողանան ավելացնել արտադրանքի ծավալները: Սա գյուղատնտեսության ամենակարևոր ուղղություններից մեկն է, որի զարգացումն իսկապես օգնելու է թե՛ պարենային անվտանգության ապահովմանը, թե՛ այս իրավիճակում Արցախում աշխատատեղերի պահպանմանն ու նորերի ստեղծմանը, թե՛ գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների համար բիզնեսի զարգացմանը: Հենց այդ նպատակով «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից մշակվեց Արցախի ջերմոցների վերազինման ծրագիրը:
 
 
Այս ոլորտում ժամանակին ևս մեծ գումարներ են ներդրվել, բայց, ցավոք, դրանք արդյունավետ չեն ծախսվել և չեն ծառայել բուն խնդրի լուծմանը: Եթե ժամանակին ծրագիրը նպատակային լիներ, անշուշտ ճգնաժամի ընթացքում Արցախում բանջարեղենի այսպիսի սուր պակաս չէր լինի:
 
 
Ուրախ եմ, որ ծրագիրն արդեն մեկնարկել է: Օրերս հանդիպեցի Արցախի ջերմատնային տնտեսությունների զարգացման ասոցիացիայի անդամների հետ, և կարևոր քննարկում ունեցանք ոչ միայն ծրագրի, այլ ընդհանարապես Արցախի գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից այս ուղղության կարևորության մասին: Քննարկեցինք զարգացման քայլերը, նոր ստանդարտների ներդրման հնարավորությունը, ինչը վստահաբար բարձրացնելու է այս ճյուղի արդյունավետությունը՝ մուտիպլիկատիվ ազդեցություն ունենալով:
 
 
Ինչպես մեր գործակալության ծրագրերի մեծ մասը, այս ծրագիրը ևս իրականացվելու է պետական-մասնավոր համագործակցությամբ: Մեր գործընկերներն այս դեպքում Արցախի գյուղատնտեսության նախարարությունն ու Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն են: Ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչներն արդեն կարող են իրենց հայտերը ներկայացնել գյուղատնտեսություն նախարարի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովին: Ծրագրի շահառու կարող են դառնալ 300 և ավելի քմ տարածք ունեցող ջերմատների սեփականատերերը։
 
 
Շնորհակալ եմ գործակալության նվիրատուներին, ովքեր իրենց ներդրումներով օգնելու են այսպիսի կարևոր ծրագրի իրականացմանը»,- գրել է Վարդանյանը:
 
May be an image of 3 people and text
 
May be an image of 2 people
 
May be an image of cold frame
 
May be an image of 11 people and text