Հետևեք մեզ։

Սուդանի գյուղերից մեկում սողանքից հետո միայն 1 մարդ է ողջ մնացել, 1000 մարդ զոհվել է

15:12, 02 սեպտեմբեր 2025
Սուդանի գյուղերից մեկում սողանքից հետո միայն 1 մարդ է ողջ մնացել, 1000 մարդ զոհվել է

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել՝ առնվազն 1000 մարդու կյանք խլելով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տվյալ հատվածը վերահսկող զինված խմբավորման ներկայացրած տվյալները: 

Երկրի արևմուտքում գտնվող Թարսին գյուղն օգոստոսի 31-ին ամբողջությամբ անցել է հողի տակ։ Ողջ է մնացել միայն մեկ մարդ։

«Սուդանի ազատագրական շարժում/բանակ» խմբավորումն օգնության համար դիմել է ՄԱԿ-ին և միջազգային կառույցներին:

 

Վերլուծական