Հետևեք մեզ։

Չինաստանը մեծ շքերթ է անցկացրել Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակի առթիվ

10:02, 03 սեպտեմբեր 2025
Չինաստանը մեծ շքերթ է անցկացրել Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակի առթիվ

Չինաստանը Պեկինի կենտրոնում անցկացրել է մեծ զինվորական շքերթ՝ նշելու Համաշխարհային երկրորդ պատերազմում և Ճապոնիայի հանդեպ հաղթանակի 80-ամյակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ 

 

Թիենանմենի հրապարակում անցկացվող շքերթին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողքին հետևել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը, ինչպես նաև 20-ից ավելի այլ օտարերկրյա ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Զինվորական շքերթի ժամանակ Չինաստանը ներկայացրել է նոր զենքեր, այդ թվում՝ լազերային զենքեր, միջուկային բալիստիկ հրթիռներ, ստորջրյա մեծ անօդաչուներ, հաղորդում է BBC-ն։ 

Շքերթից առաջ Սի Ծինփինն ուղերձ է հղել՝ ընդգծելով 80 տարի առաջ տարած հաղթանակի կարևորությունը։ Նա երկրներին կոչ է արել «վերացնել պատերազմի արմատական պատճառները և կանխել պատմական ողբերգությունների կրկնությունը»։ 

Ճապոնիան պաշտոնապես կապիտուլյացիայի է ենթարկվել 1945 թ. սեպտեմբերի 2-ին, Չինաստանը սեպտեմբերի 3-ը հռչակել է Հաղթանակի օր։ 

 

Վերլուծական