Քիչ առաջ ավարտվեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի նիստը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք և հաստատեցինք Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածու հարցը։ Այս մասին ասուլսիում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհդի անդամը․
«Երևանի ավագանու առաջիկա ընտրութուններում «Ապրելու Երկիր» կուսակցության թեկնածուն Մանե Թանդիլյանն է: Առաջարկելով Մանե Թանդիլյանին թեկնածությունը՝ կուսակցությունն ընգծում է վճռականությունը հաղթելու առաջիկա ընտրություններում։ Համոզված ենք, որ այս ընտրությունները և այս ընտրություններում մեր հաղթանակը արմատական և խորքային փոփոխությունների առաջնորդության անշրջելի հայտ է»,-ասաց Տիգրան Սահակյանը: