Հետևեք մեզ։

ՀՀ սահմանային ծառայության պատվիրակությունը Բաքվում է

13:12, 08 հունիս 2023
ՀՀ սահմանային ծառայության պատվիրակությունը Բաքվում է

Բաքվում ընթանում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը, մասնակցում է նաև Հայաստանը:

 

Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Հայաստանի սահմանային ծառայությունները, ԱՊՀ կապի ծառայությունը, ԱՊՀ գործադիր կոմիտեն, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը։ Միջոցառմանը մասնակցում էին ԱՊՀ անդամ երկրների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգողների պատվիրակությունները, պատվավոր հյուրեր։

 

Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների սահմաններում տիրող իրավիճակը և դրա զարգացման միտումները:

 

Նշվում է, որ երկկողմ ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն համապատասխան պատվիրակությունների միջև, կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։