Սյունիքի մարզ կատարած իմ այցի ընթացքում լսեցի տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և բնակիչների անվտանգության հետ կապված համատարած մտահոգությունների մասին: Այս մասին թվիթերում գրել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը:
«Ես էլ իմ աչքով տեսա սահմանին լարված իրավիճակը:
Յուրաքանչյուր ոք արժանի է այն պաշտպանությանն ու ապահովությանը, որը կբերի արդար և տեւական խաղաղությունը»,- գրել է նա: