Հետևեք մեզ։

Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ․ ՀՖՖ

15:01, 03 սեպտեմբեր 2025
Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ․ ՀՖՖ

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16:00-ին: Նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը, հայտնում է ՀՖՖ-ն։

«Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է ՄԻԱՅՆ ՄԵԿ QR կոդ:

Հարգելի՛ ֆուտբոլասերներ, ՀՖՖ-ն ևս մեկ անգամ հորդորում է սև շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար»:

Վերլուծական