Ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:
Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր անցկացնել հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին: