Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Կիևի անվտանգության երաշխիքների պատրաստումն ավարտվել է։
«Մենք՝ եվրոպացիներս, պատրաստ ենք անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային և ուկրաինացիներին խաղաղության ստորագրման օրը», - ասել է Մակրոնը Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից առաջ։ Նրա ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X էջում։ «Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են», - ընդգծել է նա։
Պետության ղեկավարը հայտարարել է, որ Փարիզի և Լոնդոնի նախաձեռնությամբ ստեղծված «կամավորների կոալիցիային» մասնակցում է 35 երկիր՝ Կիևին օգնություն ցուցաբերելու համար։ Այս կոալիցիայի առցանց համաժողովը կկայանա սեպտեմբերի 4-ին։ Դրա ավարտից հետո եվրոպացի առաջնորդները մտադիր են հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 30-ին հայտարարել է, որ «կամավորների կոալիցիայի» գործողությունները նպատակ ունեն խաթարել ռուս-ամերիկյան շփումներից հետո ուկրաինական կարգավորման գործընթացում ի հայտ եկող առաջընթացը։