Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Արդեն հավաքին են միացել հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու»
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Միրանյան – «Ալաշկերտ»
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Նշված ֆուտբոլիստներն այսօր կանցկացնեն առաջին մարզումը: Երեկոյան հավաքականին կմիանան Վարազդատ Հարոյանը և Կամո Հովհաննիսյանը, հունիսի 11-ին՝ Անդրե Չալըշըրը, հունիսի 12-ին՝ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը թիմին կմիանան Ուելսում հունիսի 14-ին: Ժիրայր Շաղոյանի ժամանման օրը պարզ կդառնա ավելի ուշ: