Հետևեք մեզ։

Հայաստանի մասնակցությամբ Բաքվում կայացած միջոցառմանը ստորագրվել է 19 փաստաթուղթ

15:31, 08 հունիս 2023
Հայաստանի մասնակցությամբ Բաքվում կայացած միջոցառմանը ստորագրվել է 19 փաստաթուղթ

 

Բաքվում կայացած ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստում ստորագրվել է 19 փաստաթուղթ։

 

Այս մասին լրագրողներին ասել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահ Ալեքսանդր Մանիլովը։

 

Մանիլովը նշել է, որ այսօրվա հանդիպման արդյունքներով ստորագրվել է ԱՊՀ սահմանային ծառայությունների խորհրդի հետագա գործունեությունն ու աշխատանքը կարգավորող 19 փաստաթուղթ։

 

Նրա խոսքով, հիմնական փաստաթուղթը վերաբերում է Միության կազմում ընդգրկված երկրների արտաքին սահմանների իրավիճակին:

 

Հիշեցնենք, որ Բաքվում կայացած ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը: Ադրբեջանն այս նիստում ուներ դիտորդի կարգավիճակ: