Հունիսի 9-ին տեղի կունենա Պուտին-Լուկաշենկո հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դա կլինի վաղը, մենք ձեզ կտեղեկացնենք մանրամասների մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նշանակվել է բանակցությունների օրը։ Պեսկովը հաստատել է, որ հանդիպումը կկայանա Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Վերջին անգամ Լուկաշենկոն և Պուտինը հանդիպել են մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում։