Հայաստանն ընդգրկվել է այն երկրների ցանկում, որոնք օգնում են ՌԴ-ին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Այդ ցուցակում են նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան, Վրաստանը, Ղազախստանը:
«Չնայած պատժամիջոցներին՝ Ռուսաստանին հաջողվել է վերականգնել հիմնական էլեկտրոնային բաղադրիչների ներմուծման ծավալը»,-ասել է Օ'Բրայենը՝ հավելելով, որ Արևմտյան հիմնական միկրոչիպերի և էլեկտրոնիկայի արտահանումը, որն անհրաժեշտ է Ռուսաստանն իր «ռազմական մեքենան» սնուցելու համար ուժեղացրել է պատժամիջոցները շրջանցելու ջանքերը և էլեկտրոնային բաղադրիչների ներմուծման ծավալը հասցրել նախապատերազմական մակարդակին:
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ եվրոպական ընկերությունները վաճառում են այդ նյութերը այլ երկրներին, որոնք իրենց հերթին դրանք վերավաճառում են Ռուսաստանին: