ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում հայտնվել են նախակրթարանների հիմնանորոգման աշխատանքներում թույլ տրված չարաշահումները: Hayastan.news-ի տեղեկություններով` Կոմիտեն երեկ ձերբակալել է Մեծամորի մանկապարտեզում շինաշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրեններին։
Hayastan.news-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որ կապալառու կազմակերպությունը պայմանագրով ստանձնած, սակայն չկատարված շինաշխատանքների համար կեղծ ակտեր է կազմել և մի քանի տասնյակ միլիոն դրամի գումարներ ստացել դրա դիմաց։