Հայազգի գրոսմայստեր, այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է՝ կանգնած է երկընտրանքի առջև։
«Որպես մարդ, ով շատ է սիրում աշխարհի գավաթը, ես կցանկանայի մասնակցել 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկությանը, բայց որպես հայ ես ինձ ապահով չեմ զգա Բաքու, Ադրբեջան մեկնելիս:
Քանի որ ՖԻԴԵ-ն խթանում է հիբրիդային ձևաչափը, ես ավելի քան պատրաստ եմ խաղալ հնարավոր վայրից»,- գրել է Արոնյանը, ապա հավելել.
«Պարզապես մի գաղափար, ես պատրաստ եմ խաղալ ՖԻԴԵ-ի Լոզանի գրասենյակից ցանկացած անհրաժեշտ հսկողության ներքո»։