Հետևեք մեզ։

Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է ներկայացվել, կիրառվել է տնային կալանքը․ 24News

12:52, 06 սեպտեմբեր 2025
Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է ներկայացվել, կիրառվել է տնային կալանքը․ 24News

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը` Մկրտիչ Մկրտչյանին, մեղադրանք է ներկայացվել ապօրինի զենք պահելու համար, դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանքը։ Այս մասին 24News-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել մեկ անձի՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը»,- պարզաբանեցին ՔԿ-ից:

Վերլուծական