Հետևեք մեզ։

Քահանան Իրաքի հայոց թեմում իր ծառայության վայրն ինքնակամ լքել է և մեկնել ԱՄՆ. նա կարգալույծ է արվել

17:44, 08 հունիս 2023
Քահանան Իրաքի հայոց թեմում իր ծառայության վայրն ինքնակամ լքել է և մեկնել ԱՄՆ. նա կարգալույծ է արվել
 
Հունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը:
 
Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Ադամ քահանայի՝ Իրաքի հայոց թեմում ծառայության վայրն ինքնակամ լքելը և ԱՄՆ մեկնելը։
 
Կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքին՝ Դավիթ Մովսեյան ավազանի անունով: