Հետևեք մեզ։

Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողը կանխատեսում է արել Հայաստան – Պորտուգալիա խաղի վերաբերյալ

16:41, 06 սեպտեմբեր 2025
Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողը կանխատեսում է արել Հայաստան – Պորտուգալիա խաղի վերաբերյալ

Ռուսաստանի հավաքականի և «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Եգոր Տիտովը կանխատեսում է կատարել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ, գրում է Armsport.am-ը:

«Հայերը, ցավոք, վերջերս ընդհանրապես չեն գոհացրել իրենց երկրպագուներին։ Հիշում ենք գարնանը Վրաստանի հետ խաղերը, երկու հանդիպումների ընդհանուր հաշիվը 1:9 էր։ Արդյունքը ավելի լավը չէր Կոսովոյի դեմ՝ 2:5, իսկ Չեռնոգորիայի հետ՝ 2:2։ Այո, հիմա սկսվում է նոր որակավորման մրցաշար, և կարող են փորձել էջը շրջել։ Բայց Պորտուգալիան բոլորովին այլ մակարդակ է, էապես այլ։ Ակնհայտ է, որ նրանք հեռացրին հոլանդացի մարզչին և նշանակեցին իրենց մասնագետին, որը նախկինում աշխատել է «Փյունիկում»։ Գուցե նա կարողանա գտնել ճիշտ խոսքերը, լիցքավորել թիմին, որպեսզի սկզբում գոնե գնդակը գնդակի հետևից չսկսեն ընդունել։ Նա ասել է, որ թիմն ունի ծրագիր, և բոլորը կտեսնեն խաղում փոփոխություններ։ Բայց հանդիպման ընթացքում քիչ հավանական է, որ Հայաստանը կարողանա դիմակայել։

 

Պորտուգալիայի կազմում Ռոնալդուն է, և նա դեռևս մոտիվացված է շարունակելու բարելավել իր ռեկորդը։ Նոր մրցաշրջանը նույնպես վատ չի սկսել, գոլեր է խփում։ Բայց նույնիսկ առանց նրա նրանք այնքան ուժեղ թիմ ունեն, որ Հայաստանը պարզապես այլընտրանք չունի։ Այս տղաները վերջերս հաղթել են Ազգերի լիգան։ Նրանք զգում են իրենց ուժը, իրենց մակարդակը։ Հետևաբար այստեղ կընտրեմ պորտուգալացիների հաղթանակը առնվազն երկու գոլի տարբերությամբ։ Իսկ ամենայն հավանականությամբ նրանք խոշոր հաշվով կհաղթեն։ Այստեղ արդեն ավելի շատ կախված է նրանից, թե որքան նրանք կցանկանան խփել»,– Տիտովի խոսքերն է փոխանցում RB Sport-ը։

 

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Վերլուծական