Պորտուգալիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրապարակել է մեկնարկային կազմը Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում։
Թիմի ավագն է սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Պորտուգալիա․ Կոշտա, Դիաշ, Ինասիո, Կանսելու, Մենդեշ, Նետու, Նևեշ, Ֆերնանդեշ, Վիտինյա, Ֆելիշ, Ռոնալդու։
Հանդիպումը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմեկնարկի 20:00-ին։