Աշխատանք է տարվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման հստակ ժամկետները պարզելու ուղղությամբ, մենք հույս ունենք, որ այդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում։ Այս մասին APA ադրբեջանական լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Որպես կանոն, կա պրակտիկա, որ հանդիպման ստույգ ժամկետները հայտարարվում են համակարգող երկրի կողմից»,- նշել է ԱԳՆ պաշտոնյան։
Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանն այսօր հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված բանակցությունները ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել են։