Մարզադաշտում հավաքականի խաղին հետևած Ալեն Սիմոնյանը դժգոհել է երկրպագուներից․
«Լավ, ինչի՞ համար է պետք Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ, երբ 0-5 հաշվով պարտվում ենք, 63-րդ րոպեն է, մեր ֆուտբոլիստը դժվարությամբ հարձակման է գնում, հենց իր ականջի տակ այնպիսի ուժգին պայթյուն հնչեցնել, որ 15.000 մարդ վեր թռնի ամբողջ մարզադաշտում: Սա ի՞նչ է, էլի.. Սա լավ մշակույթ չէ, սա լավ երկրպագելու ձև չէ»։