Հետևեք մեզ։

Հայաստանը կարող է լավ թիմ լինել ապագայում. Ռոբերտո Մարտինես

00:28, 07 սեպտեմբեր 2025
Հայաստանը կարող է լավ թիմ լինել ապագայում. Ռոբերտո Մարտինես

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ամփոփել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղը:

«Մեզ համար հստակ էր, որ պետք է լավ մեկնարկենք և կենտրոնացած մնանք: Մենք շատ լավ մեկնարկեցինք, և ֆուտբոլիստներն էլ դրական խաղ ցուցադրեցին: Մենք օգտագործեցինք մեր հնարավորոյւթյունները: Հայաստանը մրցակցային թիմ է: Հայաստանը կարող է լավ թիմ լինել ապագայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարտինեսը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունելով Պորտուգալիայի հավաքականին՝ պարտվեց խոշոր՝ 0:5 հաշվով:

 

Վերլուծական