Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան որպես պետություն փաստացի կբաժանվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ ներկայիս հակամարտության հետևանքով։
Նա համապատասխան հայտարարությունն արել է իշխող «FIDES - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության միջոցառման ժամանակ։ «Ուկրաինան կբաժանվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և սա իրականություն է, որն այժմ ընդունվում է բոլորի կողմից», - ասել է Օրբանը, նրա խոսքերը X սոցիալական ցանցի իր էջում մեջբերել է հունգարացի լրագրող Չաբա Տոտը։
Օրբանի խոսքով՝ խոսքը կարող է լինել Ուկրաինան ռուսական, արևմտյան և ապառազմականացված գոտիների բաժանելու մասին։