Հետևեք մեզ։

Պատրաստ եմ աջակցել Հայաստանում աշխարհի և Եվրոպայի առաջնություններ անցկացմանը․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Քիքբոքսինգի կազմակերպությունների ասոցիացիայի նախագահի հետ (տեսանյութ)

11:51, 09 սեպտեմբեր 2025
Պատրաստ եմ աջակցել Հայաստանում աշխարհի և Եվրոպայի առաջնություններ անցկացմանը․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Քիքբոքսինգի կազմակերպությունների ասոցիացիայի նախագահի հետ (տեսանյութ)
Հայաստանում է Քիքբոքսինգի կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական ընտանիքի անդամ պարոն Ռոյ Բեյքերը։ Գագիկ Ծառուկյանն ընդունել է նրան։
 
«Հանդիպումը կարևոր հարթակ էր միջազգային կապերի խորացման, մարզական համագործակցության զարգացման և մեր մարզիկների հաջողությունների արժևորման համար։
Քիքբոքսինգը Հայաստանում ունի մեծ զարգացման ներուժ, և վստահ ենք՝ այն առաջիկայում կմտնի նոր որակական փուլ։
 
Հայտնել եմ իմ պատրաստակամությունը աջակցելու Հայաստանում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների, ինչպես նաև միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման գործընթացին։
Ուժեղ և առողջ սերունդ դաստիարակելով՝ կկերտենք փայլուն ապագա»,-նշել է Գագիկ Ծառուկյանը։
 

Վերլուծական