Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

19:29, 08 հունիս 2023
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 18:30-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է: