Հետևեք մեզ։

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում հաղթեց Իռլանդիային

22:09, 09 սեպտեմբեր 2025
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում հաղթեց Իռլանդիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Իռլանդիայի հավաքականին:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Իռլանդիան կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն գնդակը դարպասի գծից հանեց Էրիկ Փիլոյանը: Հայաստանի ընտրանին էլ մի քանի հստակ պահեր ուներ, սակայն չիրացրեց դրանք: 

Առաջին կեսի ավելացված րոպեին Իռլանդիայի դարպասին նշակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Էդուարդ Սպերցյանն, ով իր կարիերայում երկրորդ անգամ գոլ խփեց հենց Իռլանդիային:

Երկրորդն կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին` արագ հակագրոհներից մեկի ժամանակ, Հրանտ Լեոն-Ռանոսը կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը: Իռլանդիան իրացրեց իր արագ հակագրոհը և կրճատեց հաշվի տարբերությունը 56-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Էվան Ֆերգյուսոնը: 

Հայաստան-Իռլանդիա`2:1:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 11-ին` արտագնա խաղում մրցելով Հունգարիայի հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

 

Վերլուծական