Եգիպտոսում՝ Հուրգադայի Dream Beach-ում, շնաձուկը կտոր-կտոր է արել 23-ամյա ռուս Վլադիմիր Պոպովին։ Ամեն ինչ տեղի է ունեցել օրվա ընթացքում՝ մոտակայքում լողացող զբոսաշրջիկների աչքի առաջ։ Ականատեսները KP.RU-ին պատմել են, թե ինչպես է տեղի ունեցել սարսափազդու դեպքը։
Այն տարածքում, որտեղ գտնվել է զբոսաշրջիկը թույլատրվել է լողալ։ Մի պահ հայտնվել է շնաձուկը, նա անմիջապես կծել է զբոսաշրջիկին։
Փրկարարներն արագ նկատել են դա և սկսել են փրկարարական աշխատանք իրականացնել, նախ նավակով մոտենալով նրան։
Զբոսաշրջիկը փորձել լողալով հեռանալ շնաձկից, սակայն չի հաջողվել։
Շնաձուկը երկու ժամ նրա մարմինը քարշ է տվել ջրի տակ։
Տուժած զբոսաշրջիկի հետ նույն տարածքում գտնվող աղջկան, որն ակատեսների խոսքով` հավանաբար նրա ընկերուհին է եղել, փրկարարները փրկել են, դրանից հետո նույն հատվածից փրկել են երկու աղջկա ևս։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որովհետև եղել են հոգեբանորեն վատ վիճակում։
Տեսանյութն` այստեղ