— Ինչպե՞ս հայտնվեցիք Հունգարիայի բարձրագույն լիգայի նոր ակումբում։
«Չինաստանից հետո որոշեցի վերադառնալ տուն, մի քանի տարի խաղալ և դանդաղորեն պատրաստվել կարիերաս ավարտելուն։ Ես կարոտում էի Հայաստանը։ Բայց «Փյունիկում» դժվարություններ ունեցա մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, և Հունգարիան դարձավ կարիերաս շարունակելու առաջին տարբերակը»։
— Ի՞նչ խնդիրներ կային Մելիքյանի հետ։«Չեմ ուզում մանրամասնել։ Չինաստանից հետո որոշեցի վերադառնալ տուն՝ իմ հարազատ թիմ, և նա այնտեղ էր աշխատում։ Ես նրան վաղուց էի ճանաչում․ մենք ֆուտբոլ էինք խաղում միմյանց դեմ։ Շատերն ինձ ասում էին, որ միասին չենք կարողանա աշխատել։ Եվ այդպես էլ եղավ։ Ես այլևս նրա հետ չեմ աշխատի։ Ես նույնիսկ չեմ ուզում տեսնել նրան։ Իմ կարիերայի ընթացքում շատ մարզիչներ եմ ունեցել, և երբեք ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել։ Ես դեռ կապի մեջ եմ շատերի հետ։ Կային միայն երկու մարզիչ, որոնց հետ համագործակցությունը չստացվեց, և երկուսն էլ հայեր էին (ծիծաղում է)։ Նրանք Եղիշե Մելիքյանն ու Գրիգորի Բաբայանն էին»։
Մանրամասնները՝ սկզբնաղբյուր կայքում։