Իռլանդիայի Գրեյսթոունս քաղաքում մինչև 13 տարեկան երեխաներին արգելել են սմարթֆոն ունենալ.
Քաղաքի բոլոր ծնողներն ու տեղի դպրոցները համաձայնել են արգելել իրենց երեխաներին հեռախոսներից օգտվել մինչև 13 տարեկանը։
Մեծահասակներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ վախենում են` հեռախոսները կարող են խանգարել ուսուցմանը և մեծահասակների համար նախատեսված նյութերի հասանելիությանը: Ընդ որում, արգելքը կտարածվի ոչ միայն դպրոցի տարածքում, այլև այլ վայրերի, այդ թվում՝ տանը։