Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը կիրառել է հրաձգային զենք. կրակել է նաև Կարվին տեղամասում աշխատող տրակտորի ուղղությամբ․ ՊԲ

09:40, 09 հունիս 2023
Ադրբեջանական կողմը կիրառել է հրաձգային զենք. կրակել է նաև Կարվին տեղամասում աշխատող տրակտորի ուղղությամբ․ ՊԲ

Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։ 

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։