Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին կոչ արեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պատասխանատվության ենթարկել Դոհայի հարձակման համար՝ հղում անելով Միջազգային քրեական դատարանի (ICC) կողմից տրված ձերբակալման օրդերին։ Նա այս հայտարարությունն արել է CNN-ին տված հարցազրույցում։
«Նա պետք է պատասխանատվության ենթարկվի», - ասել է ալ Թանին Նեթանյահուի մասին։ «Նա է Միջազգային քրեական դատարանի կողմից հետախուզվողը»։