Քաղաքական գործիչ, ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմնակից Չարլի Քըրքը ծանր վիրավորվել է իր ուղղությամբ արձակված կրակոցից,-գրում է CNN-ը։
Նա ողջ է, սակայն գտնվում է ծանր վիճակում,- հայտնում է Associated Press-ը:
Պահպանողական քաղաքական գործիչ Չարլի Քըրքի վրա հարձակման մեջ կասկածվողն արդեն ձերբակալվել է, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով Յուտայի համալսարանին, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ համալսարանն ուսանողներին տեղեկացրել է, որ կասկածյալը ձերբակալվել է, իսկ ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Տեսանյութը՝ Telegram-ում։