Հետևեք մեզ։

ԲՈՒՀ-ական գրադարանի, թատերական ընկերության գրադարանի և արխիվի միավորներ. ու՞մ միջոցով են ոչնչացվում այս արժեքավոր հավաքածուները. Հայկ Դեմոյանը՝ ԿԳՄՍ նախարարին

10:48, 09 հունիս 2023
ԲՈՒՀ-ական գրադարանի, թատերական ընկերության գրադարանի և արխիվի միավորներ. ու՞մ միջոցով են ոչնչացվում այս արժեքավոր հավաքածուները. Հայկ Դեմոյանը՝ ԿԳՄՍ նախարարին

Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյնաը բաց նամակով դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին:

 

«Հարգելի տիկին Անդրեասյան,

 

Բոլորովին վերջերս պարզել եմ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայրենական մեծ պատերազմի կաբինետի հարյուրավոր բնօրինակ լուսանկարներ հայտնվել են թղթի վերամշակման արտադրամասում՝ իսկ ավելի ստույգ՝ զուգարանի թղթի արտադրամասում։ Լուսանկարչական այդ նյութը առնչվում է Հայրենական պատերազմում հայերի մասնակցությանը և հիմնականում արված է 1941-1945 թթ, ներկայացնելով հայ զինվորների ու սպաների, օդաչուների, զորահրամանատարների բնօրինակ լուսանկարները։

 

Լուսանկարների մեծ մասը կրում է ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայրենական Մեծ պատերազմի կաբինետի եռանկյունաձև կնիքը։ Ավելին, լուսանկարների մի մասի վրա առկա է վերանշյալ ինստիտուտին նվիրաբերելու ընծայագրեր։

 

Լուսանկարների մի մասը հաջողվել է փրկել կորստից՝ դրանք գնելու արդյունքում, սակայն տակավին հայտնի չէ, թե քանի միավոր է անդառնալի կորել կամ հայտնվել այլ անձանց մոտ։

 

Սա մի դրվագ է ընդհանուր համապատկերից։ Իմ ձեռքի տակ են գտնվում նույն արտադրամասում հայտնված և պետական հաստատությունների կնիքներ կրող գրականության, լուսանկարչական միավորների ու փաստաթղթերի նմուշներ, որոնք միտումնավր տարվել են նույն արտադրամաս ոչնչացնելու նպատակով։ Դրանց մեջ են ԲՈՒՀ-ական գրադարանի միավորներ, Հայաստանի թատերական ընկերության գրադարանի և արխիվի միավորներ, ինչպես նաև ԳԱԱ արխիվային հավաքածուի միավորներ։

 

Այս նողկալի երևույթի ակունքները պարզելու և մեղավորներին պատժելու համար պետք է ձեռնարկել կանխարգելիչ քայլեր։

 

Հարկավոր է պարզել, թե ի՞նչ եղանակով և ու՞մ միջոցով է միտումնավոր կերպով ու հետևողականորեն ոչնչացվում խիստ կարևոր ու արժեքավոր այս հավաքածուները»։