Աշոտ Փաշինյանն ինձ օտար մարդ չէ, հարազատ մարդ է: Այս մասին 24TV-ի եթերում նշել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, մանկավարժ Աշոտ Բլեյանը։
«Որպես Աշոտ Փաշինյանի ուսուցիչ՝ ներողություն եմ խնդրում տիկին Գայանեից, էլ ինչ ուսուցիչ, որ չի տեսնում իր թերությունները»,- ասաց նա։
Բլեյանի դիտարկմամբ՝ կատարվածն անթույլատրելի է։ Ըստ նրա՝ խնդիրն առաջին հերթին այն է, որ որպես խափանման միջոց է ընտրվում կալանքը։
Նա նշել է, որ 2 տարի 4 ամիս կալանավորված է եղել և անթույլատրելի է համարում խափանման միջոցի նման ձևը:
«Ինձ համար դա արդարադատության ոչնչացում է»,- ասաց նա և հավելեց, որ մարդուն ազատությունից զրկելը պետք է մինչև վերջ հիմնավորված լինի: