Հետևեք մեզ։

Գայանե Մարտիրոսյանը հրաժարվել է պաշտպաններից

12:49, 09 հունիս 2023
Գայանե Մարտիրոսյանը հրաժարվել է պաշտպաններից

Դիրքորոշման փոփոխություն կար պաշտպանների և մեր վստահորդի միջև, որի կապակցությամբ Գայանե Մարտիրոսյանի պաշտպանությունն այլևս չենք իրականացնելու: Այս մասին դատարանի բակում հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով պաշտպան Հովսեփ Սարգսյանը:

 

«Դա եղել է պաշտպանյալի ցանկությունը, մեր պաշտպանյալի ցանկացած դիրքորոշում մեր համար ընդունելի է և հարգելի»,- ասաց նա:

 

Նշենք, որ գործի սկզբնական փուլում Մարտիրոսյանի պաշտպանությունն իրականացնում էին Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը և Վահան Գևորգյանը, որոնք հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ դադարեցնում են իրականացնել Գայանե Մարտիրոսյանը պաշտպանությունը, քանի որ «տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է»: